Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ֆիլմերին բնորոշ մարտվարությամբ առաջ են գալիս ու հետ շպրտվում. Արծրուն Հովհաննիսյան

Ֆիլմերին բնորոշ մարտվարությամբ առաջ են գալիս ու հետ շպրտվում. Արծրուն Հովհաննիսյան
15.10.2020 | 10:39

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակվողական գործողություններ են իրականացրել հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ։

Ըստ նրա՝ թշնամին հրետանային ինտենսիվ կրակոցի ու զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ է փորձել զարգացնել մարտավարությունը. «Շատ մեծ խտությամբ շարակազմերով են փորձել առաջ գալ, բայց մեր զինված ուժերը, աներեր կանգնելով իրենց դիրքերում, հետ են շպրտել թշնամուն: Հակառակորդն ասես նոր մարտավարություն է որդեգրել, ինչը ակնհայտ է հատկապես բարձունքները գրավելու փորձերի ժամանակ։ Աննկարագրելի մեծ խտության հետևակ է կիրառում, ինչը հաճախ տեսանյութերում ու ֆիլմերում ենք տեսել»:


Խոսելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքում զինտեխնիկայի թիրախավորման հանգամանքից՝ Հովհաննիսյանն ընդգծում է՝ թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը: «Ու դա լեգիտիմացնում է, որ ՀՀ-ն լիարժեքորեն համապատասխան պատասխան քայլեր ձեռնարկի»,- շեշտում է նա:

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ